2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո ՀՀ վարչակազմը փորձեց գրավել վրացոնց լքած ռուսական շուկան: Իհարկե, չկարողացավ` պատրաստ չէր, ու մի քանի տարում այդպես էլ դրան չհասավ: Հետո իշխանության եկավ Բիձինան, Պուտինի հետ լեզու գտավ ու մի դրվագով այնքան շիշ գինի ուղարկեց ՌԴ, որ մերոնք չէին կարողացել ուղարկել 4-5 տարում: Քանի որ այս երկրում այս ընթացքում ոչինչ չի փոխվել` բացի վարչապետից, ապա իմ կարծիքով նույնն էլ տեղի կունենա այսօր` սրանք երբեք պատրաստ չեն լինում ոչ մի հարցում` բացառությամբ իշխանության պահպանման ու, փառք Աստծո, սահմանի պահպանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել