Tert.am-ը գրում է.
Բրիտանական Daily Mail-ն անդրադարձել է վոմբատի անսահման գրավիչ ձագուկի, որի կյանքը հրաշքով են կարողացել փրկել:
Ավստրալիայում վարորդը վրաերթի է ենթարկել ձագուկի մորը, ինչի հետևանքով կենդանին սատկել է, իսկ ձագին հաջողվել է փրկել:
Երբ նրան բերել են կենդանիների ապաստարան՝ նա կշռել է ընդամենը 300 գրամ, այժմ 650 գրամ է:
Վոմբատը բուսակեր պարկավոր կաթնասուն է: Ավստրալական վոմբատներն ապրում են գետնի վրա կամ իրենց փորած բներում: Մեկ բնում կարող են ապրել մի քանի վոմբատներ, չնայած նրանցից յուրաքանչյուրն ունի ստորգետնյա մի քանի կացարան: Վոմբատներն ակտիվ են գիշերը. դուրս են գալիս խոտերով ու բույսերի արմատներով սնվելու:
Վոմբատները «հասուն» տարիքում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/08/22/wombat-without-fur/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել