Tert.am-ը գրում է.

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունն օգոստոսի 19-ին համապատասխան նամակով չեղարկել է Ղրիմում ուկրաինական արտադրանքի ներկրման արգելքը:

Չեղարկվել է կաթնամթերքի, ձվի, մսային և կաթնային պահածոների արգելքը: Ներկրումը թույլ է տրվում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, գրում է korrespondent.net-ը:

Ուկրաինական հյութերին, արգելված գարեջրի և օղու որոշ տեսակներին դա չի վերաբերում, քանի որ դրանք արգելել է ոչ թե տվյալ ծառայությունը, այլ՝ «Ռոսպոտրեբնադզորը»` ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող մարմինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել