Հայ աղջիկը երկար տարիներ համարվել է լավագույններից մեկը, և դա այն պատճառով, որ հայտնի է որպես հեզ, լսող, համեստ, և իր չափը իմացող էակ: Բայց նման աղջիկները արժանի են իսկական տղամարդկանց: Նրանց, ովքեր չեն դավաճանի իրենց, կհարգեն իրենց իսկ կատարած ընտրությունը, և թույլ չեն տա, որ իրենց սիրած էակը տխրի կամ իրեն զգա նվաստացված: Տղամարդը նա չի, ով կնոջ վրա ձեռքա բարձրացնում, այլ նա, ով այնպեսա իրեն պահում, որ կինը թույլ չտա նման բան: Մեր հայ տղամարդկանցից շատերը իրենց կանանց չեն գնահատում: Օրեկան ինձ գալիս են տասնյակ նամակներ ամուսնացած տղամարդկանցից, ովքեր ամեն ձև փորձում են կապ հաստատել ինձ հետ, սակայն իհարկե ապարդյուն : Եթե ես հրապարակեմ այդ նամակները, ապա վստահ եմ, որ շատ ընտանիքներ կբաժանեմ և կդժբախտացնեմ, հետևաբար ես նման ստորություն չեմ անի: Գնացեք տուն, մոռացեք բոլոր այլ կանանց, սիրեք ձեր միակին: Սիրեք նրան, ով կպարգևի ձեզ սեր, երջանկություն և կլինի ոչ միայն լավ հարս ձեր ծնողներին, այլ նաև ձեր երեխաների մայրը: Հարգեք ձեր երեխաների մորը, հակառակ դեպքում տարիներ հետո երեխաները չեն հարգի ձեզ: Մի դավաճանեք :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել