images«ՄաքԴոնալդս» ընկերությունն աչքի չի ընկնում անբիծ պատմությամբ: Հայտնի է, որ ֆասթֆուդ ռեստորաններում մի շարք առեղծվածային բաղադրատարրեր են օգտագործվում, սակայն այս մեկը գլխավորում է ցուցակը: Ըստ «Huzler» լրատվամիջոցի՝ դատաբժշկական փորձաքնություններով զբաղվող մասնագետները մարդու և ձիու միս են հայտնաբերել ՄաքԴոնալդսի՝ Օկլահոմայում գտնվող  մսի գործարանի սառցարաններում: Մարդու միս հայտնաբերվել է նաև մի քանի բեռնատարներում, որոնք տեղափոխում էին ուտեստները ֆասթֆուդ ռեստորաններ: Ըստ զանազան զեկույցների՝ քննիչները տեսչական ստուգումներ են կատարել քաղաքի տարբեր ռեստորաններում և գործարաններում և մարդու միս ես հայտնաբերել զննության ենթարկված վայրերի 90 տոկոսում, իսկ ձիու միս՝ 65 տոկոսում: Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի գործակալ Լլոյդ Հարիսոնը «Huzler»-ին տված հարցազրույցում նշել է.

Ամենավատն այն է, որ դա ոչ թե սոսկ մարդու միս է, այլ երեխայի միս: Մարմնի մասերը հայտնաբերվել են Ամերիկայի գործարաններում: Դրանք չափազանց փոքր են եղել, ինչի պատճառով էլ փորձագետները հանգել են այն եզրակացությանը, որ դրանք չէին կարող մեծահասակ մարդու մարմնի մասեր լինել: Սա իսկապես սարսափելի է:

Ըստ Հարիսոնի խոսքերի՝ դատական փորձաքննությունն ընթացքի մեջ է:  

o-Human-MEAT-

Կանիբալիզմը տասնյակ հազարավոր տարիների պատմություն ունի և առկա է նաև մեր օրերում: 2013 թ.-ին մի հյուսիսկորեացի մահապատժի է ենթարկվել իր երեխաներին իբրև սնունդ օգտագործելու նպատակով սպանելու համար: Ներկայումս դեռևս կան մի քանի ցեղեր, որոնք հավատում են, որ կանիբալիզմը մշակութային ծես է: Ամերիկացի կանիբալներից հայտնի են Ջեֆրի Դահմերը և Ալբերտ Ֆիշը, ում մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել: Հիմարություն կլիներ պնդել, որ մեր օրերում նման բաներ չեն պատահում: Ներկայումս ՄաքԴոնալդս ռեստորանների ցանցի հաճախորդները պատասխաններ են պահանջում: Որքա՞ն ժամանակ է, ինչ նրանք մարդու միս են օգտագործում: Որտեղից են բերել երեխաներին: Նրանք արդեն մահացա՞ծ էին գործարան տեղափոխվելու ժամանակ: Իշխանությունները հուսով են, որ այս բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները դատաբժշկական ԴՆԹ հետազոտության միջոցով: Նրանք ՄաԴոնալդսի բոլոր կետերում մանրակրկիտ կերպով գործի են դնում իրենց հասանելի բոլոր դատաքննչական մեթոդները: Այսպիսի պատմություններ լսելուց հետո մեզ մնում է խուսափել նման ռեստորանների սննդամթերքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել