Հարգելի ուսանողներ:

Այսօր իմ հրամանով սահմանել եմ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը.
1) բակալավրի կրթական ծրագրի համար` 75% /ՄՈԳ/,
2) մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները պետք է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնեն պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:

Հիշեցնեմ` սա Կառավարության կողմից իրականացվող բարձրագույն կրթության մատչելիթյանն ուղղված կարևորագույն ծրագրերից մեկն է, որն օգնության ձեռք է մեկնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Անցյալ տարի ծրագրի շրջանակներում պետությունն աջակցություն է ցուցաբերել մոտ 800 ուսանողի:

Այս տարի պատրաստ ենք աջակցել ծրագրի պայմաններին բավարարող 1500 ուսանողի` փախհատուցելով իրենց ուսման վարձը 50 - 100 % տոկոսով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել