Գուցե Ձեր աշխատանքային օրն այսօր այնքան էլ բարեհաջող սկիզբ չի ունեցել: Գուցե Դուք աշխատավայրում ամեն ինչ խառնել եք իրար ու մի շարք սխալներ թույլ տվել: Հոգ չէ, Ձեր սխալներն աննշան կթվան այս հոդվածում զետեղված սխալների համեմատությամբ: Երբ սկսում եք չափից ավելի քննադատաբար մոտենալ ինքներդ Ձեզ, հիշե՛ք, որ 1788 թ.-ին Ավստրիայի բանակը գրոհեց ինքն իր վրա և սպանեց սեփական զինվորներից 10,000-ին, իսկ ձայնագրման ընկերություններից մեկը մերժեց «Beatles» խմբին: Այս հոդվածում ներկայացված են պատմության ամենատարօրինակ սխալները:    

1. ՆԱՍԱ-ն պատահաբար ձայնագրել է լուսնի վրա վայրէջքը: Պատահածի ձայնագրության բնօրինակ չկա:

2. Պիզայի աշտարակը ստեղծելու համար 177 տարի պահանջվեց, մինչդեռ ընդամենը 10 տարի պահանջվեց, որպեսզի այն սկսեր թեքվել:

3. «Տիտանիկ»-ում բավականաչափ փրկանավեր չկային, որովհետև տարածված էր այն համոզմունքը, որ այն անխորտակ է: 

4. «Decca Records»-ը հրաժարվել է համագործակցել «Beatles»-ի հետ, որովհետև խումբը եկամտաբեր չէր համարվում:

5. ՆԱՍԱ-ն կորցրել է ուղեծրային մեքենան, որովհետև թիմի մասը օգտագործել է չափման մետրային համակարգը, իսկ մյուս մասը՝ անգլիական:

6. Նապոլեոնը կարծում էր, որ կարող է ձմռանը նվաճել Ռուսաստանը:

7. Հիտլերը կարծում էր, որ կարող է գերազանցել Նապոլեոնին:

8. Պարսիկները Չինգիզ Խանի դեսպանին հետ են ուղարկում գլխատված վիճակում և հարուցում ողջ Մոնղոլիայի ցասումը:

9. Դանիացիները Ավտրալիան հայտնագործել են բրիտանացիներից 100 տարի առաջ, սակայն նրանք անտեսել են իրենց իսկ հայտնագործությունը, քանի որ կարծել են, որ այն անպետք անապատ է:

10. Ռուսաստանը Ալյասկան վաճառել է ԱՄՆ-ին՝ մեկ հեկլտարի դիմաց վերցնելով ընդամենը երկու ցենտ: Բանն այն է, որ ռուսները կարծում էին, թե դա անպետք տունդրա (բաց դաշտ) է:

11. Ինկերի առաջնորդ Աթահուալպան համաձայնվել է հանդիպել Ֆրանցիսկո Պիսարոյին: Այսպես կոչված «հանդիպման» ընթացքում 200 իսպանացի ձիավորներ դարանակալել ու պարտության են մատնել 80.000 ինկ մարտիկների:

12. Թեպետ ոչ ոք վստահ չէ, թե  արդյոք Տրոյան ձին իրականում գոյություն ունեցել է, եթե այն մտացածին չէ, արժե, որ այն ընդգրկվի այս ցուցակում:

13. Հինդենբուրգի մեջ ջրածին են լցրել:

14. Ինչ-որ մեկը դարպասը բաց է թողել և թույլ տվել, որպեսզի թուրքերը 1453 թ. գրավեն Կոստանդնուպոլիսը

15. 14-րդ դարի Չինաստանը լքում է իր ռազմածովային նավատորմը և որդեգրում մեկուսացման քաղաքականություն: Եթե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, Չինաստանը բոլոր եվրոպական ուժերից ավելի զարգացած կլիներ:

16. Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի վարորդը սխալ պտույտ է գործել, որը տարել է Ֆերդինանդին սպանողի՝ Գավրիլո Պրինցիպի մոտ: Եթե չլիներ իրադարձությունների այս շրջապտույտը, երկու համաշխարհային պատերազմներն առնվազն կհետաձգվեին:

17. Ճապոնացիները հարձակվել են Պյոռլ Հարբորի վրա այն ժամանակ, երբ նավահանգստում ոչ մի ավիակիր չկար:

18. Շինարարական սխալը հանգեցրեց Չեռնոբիլի աղետին, որի հետևանքները մինչ օրս էլ հաշվարկվում են:

19. Գրքերի հրատարակությամբ զբաղվող 12 ընկերություն հրաժարվել է տպագրել «Հարի Փոթերը»:

20. Ալեքսանդր Մակեդոնացին անուն չի տվել ժառանգներից մեկին, ինչը նրա կայսրության փլուզմանն է հանգեցրել:

21. Հաննիբալին չեն տվել պաշարման համար անհրաժեշտ ռազմավար, ինչի պատճառով Հաննիբալը անտեսել է Հռոմին, իսկ Հռոմն էլ իր հերթին ոչնչացրել Հաննիբալին:

22. Ալեքսանդրիայի գրադարանի հրդեհումը գիտելիքի մեծագույն կորուստն էր մարդկության ողջ պատմության ընթացքում, թեպետ ոչ ոք չգիտի, թե ում մեղքով է հրդեհը տեղի ունեցել:

23. Կեսարին սպանել են հանրապետությունը փրկելու մտադրությամբ՝ առանց գիտակցելու, որ սպանությունը միայն հող կհարթի կայսրության անկման համար:

24. 1788 թ.-ին Ավստրիայի բանակը պատահաբար հարձակվեց իր իսկ զինվորների վրա և խլեց ավելի քան 10.000 զինվորի կյանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել