Ադրբեջանական կողմը գերիների փոխանակման առաջարկ է արել: Նրանք առաջարկել են իրենց երկու դիվերսանտներին ու մահացած դիվերսանտին փոխանակել 5 հոգանոց հայ ընտանիքի և Կարեն Պետրոսյանի դիակի հետ:

Ադրբեջանցիներին պետք է տեղյակ պահել, որ մենք գերիներ չունենք, մեր մոտ ամենասովորական հանցագործներն են, որոնք 17 տարեկան պատանուև հայկական բանակի սպայի են սպանել : Այդ իսկ պատճառով նրանք մեր օրնենքների համաձայն իրենց պատիժը պետք է կրեն: Դուք լկտի հանցագործներին համարում եք գերի, իսկ ինքներդ սպանում եք անզեն ու գինովցած Կարենին:

Փորձեք մի քիչ ռեալ գնահատել իրավիճակը ու հենց հասկանաք, որ սա առք ու վաճառք չի, նորից փորձեք՝ գուցե ժամանակի ընթացքում մի քիչ խելքի գաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել