Ադրբեջանական կողմը նորից անցել է էժանագին ,,բազառի,,:Առաջարկում է Հայաստան ներթափանցած և Հայկական կողմից ձերբակալված ադրբեջանցի հանցագործներին փոխանակաել ադրբեջական կողմ անցած հայ ընտանիքի հետ:Նախ սկսեմ այն բանից,որ այդ ընտանիքը չի համարվում ռազմագերի կամ թեկուզ գերի:Այդ ընտանիքը պարզապես փախստական է,ով մի երկրից անցել է մեկա այլ երկիր իր կամքով:Հետո՝ հայկական կողմից ձերբակալված ադրբեջանցի հանցագործները բացի պետական սահման խաղտելուց,առևանգել ,այնուհետև կտտանքների ենթարկել և սպանել են Արցախի բնակիչի,դրանով չբավարարվելով նրանք նաև հարձակվել են քաղաքացիների մեքենաների վրա,սպանել ևս մեկ հոգու...Մեր երկրում հստակ պատիժ է սահմանված վերը նշված հանցագործությունների համար:ազերիները թող մատնանշեն իրենց կողմ անցած հայ ընտանիքի մեկ հանցանք:Հայաստանը ռազմագերիներին միշտ վերաբրվել է որպես ռազմագերու,ոչ թե թշնամու և ողջ ռազմագերիին փոխանակել ադրբեջանում արդեն սպանված հայ ռազմագերիների մարմինների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել