Միասնականություն և միայն...

Երեկ Armenian Report-ից օգտվել էին ու ամոթ էլ չէին արել: Հետո հասկացա՝ մարդիկ ուղղակի չեն գիտակցել, որ դա ադրբեջանական կայք է, որովհետև այն չի վերջացել .ազ-ով, այլ . ՔՕՄ-ով էր վերջանում: Տեսեք իրանք օրինակ Արմենիա.ազ-ից բան չեն վերցնում, «խելացի» են «գիտակցում» են: Համ էլ իրանցից մի նեղացեք իրանք նոր են սկսել «Ֆորբս» կարդալ ու այդ ամենը շատ եռանդով են անում, 3 տարի առաջվա նյութերից սկսել են: Իրականության մեջ չեմ կարող հարգել այն մարդկանց կույտին ովքեր ադրբեջանական ֆալսիֆիկացիան կընդունեն ու կտարածեն:

Աշխարհում գնալով թափ է առնում սառցե լոգանք ֆլեշ մոբը: Մարդկանց միասնականության շնորհիվ մանուկների բուժման համար հավաքվել է ավելի քան 10 մլն դոլար: Ամենակարևորն այն է, որ այս ֆլեշ մոբի ժամանակ մարդիկ միասնական են , չկա հարուստ և աղքատ տարբերակումը: Ի վրջո մի օր մարդիկ պետք է հասկանան, որ միասնականությունն է փրկում: Հայաստանը նույնպես իր հայտիններով և ոչ հայտնիներով միացել է ֆլեշ մոբին:

Լարսում կրկին փլուզում է: Ճիշտ է շատերը չեն գիտակցում դրա մինուսները, բայց պետք է ասոմ, որ Լարսի փլուզումը ամենաուղակի ձևով Հայստանին է վնասում և մենք ավելի շատ վնասներ ենք կրում քան Վրաստանը: Պետք է այս իրավիճակը շուտ շտկել ու հետագա փլուզումներից խուսափելու համար միջոցներ ձեռնարկել:

Երեկ ԱՄՆ լրագրողի գլխատման մասին շատ խոսվեց: Ասում են թե բրիտանական առոգանությամբ ինչ-որ Ջոն կտրեց այդ մարդու գլուխը ու տարատեսակ մեկնաբանություններ են անում: Բայց փաստը մնում է փաստ լրագրողը չկա: Չեմ խոսի , այն մասին, թե ինչ էր ասում վերջին վայրկյաններին լրագրողը, ճիշտ էր թե սխալ, այլ կխոսեմ այդ տղայի սառը հայացքի մասին, այն հայացքի մասին, որի մեջ կարելի էր կարդալ հետևյալը: «Հզոր ԱՄՆ-ն ինձ լքեց ես միայնակ եմ ու ես այնքան ուժ ունեմ, որ սառը ու հպարտ հայացքով եմ ընդունում մահը»: Չգիտեմ ով ոնց,բայց ես ոչ մի վախի նշույլ չեմ տեսել այդ մարդու աչքերում: Ծնկած, բայց հպարտ մարդու եմ տեսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել