Tert.am-ը գրում է.

29-ամյա Քեյթ Գունուրայը ստեղծել է «Անաթոռ աթոռ» կոչվող նստելու հարմարանքը, հայտնում է Daily Mail-ը: Նորույթը սկսել է արտադրել noonee ընկերությունը:

Աթոռն այնպես է ստեղծված, որ մարդիկ գործի բերումով ամբողջ օրը ոտքի վրա անցկացնեն, սակայն, միևնույն ժամանակ, հանգստանան: Այն հատկապես հարմար կլինի գործարաններում աշխատողների համար:

Աթոռը կարելի է «կրել», իսկ երբ անհրաժեշտություն կա՝ նստել: Օգտագործողը միևնույն ժամանակ կարող է կանգնել և քայլել այդ հարմարանքը ոտքերին ամրացրած: Այն պատրաստված է ալյումինե ձողերից և կարբոնե մանրաթելից: 

office

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել