-Համաշխարհային սարդոստայնը գործի գցելուց ընդամենը 5 տարի հետո, ինտենետից օգտվում էր 50 միլիոն մարդ: Ռադիոյին պահանջվեց 38 տարի նման արդյունքի հասնելու համար, իսկ հեռուստատեսությանը 13 տարի: 
-Մայրցամաքների միջև ինտերնետ կապն ապահովվում է ջրային հսկա մալուխների օգնությամբ: Դրանց 1կմ-ը կշռում է 10 տոննա, իսկ դիամետրը կազմում է 69մմ:
-WWW հապավումը օգտագործվել է կրճատելու համար World Wide Web-ը, մինչ Web հապավման ի հայտ գալը:
-1972թ.-ին Ռեյ Թոմլիսոնը գործի դրեց առաջին էլեկտրոնային փոստը և մինչև 2001 թվականը, ոչ ոք չէր մտածում, որ կբացվեն սոցիալական ցանցեր: Սակայն արդեն 2011-ին ֆեյսբուքում ապրում են 700 միլիոն քաղաքացիներ (օգտատերեր), իսկ եթե ֆեյսբուքը լիներ պետություն, ապա այն իր բնակիչների թվով ամբողջ աշխարհում կլիներ 3-րդը: 
-Բոլորիս կողմից սիրելի ու կիրառելի գուգլի անվանումն ընտրվել է սխալմամբ: 1995-ին ընկերության հիմնադիրները ցանկանում էին այն կոչել մաթեմատիկական “googol” տերմինով (դա հսկա թիվ է՝ 1 և 100 զրո), բայց աշխատակիցներից մեկը սխալմամբ գրեց “google” և այդպես էլ մնաց: 
-Լրատվական կայքերի ամեն շաբաթյա նորությունների շղթան իր մեջ պարունակում է այնքան ինֆորմացիա, որքան որ 18-րդ դարում ապրած յուրաքանչյոր մարդու ուղեղը՝ ամբողջ կյանքի ընթացքում: 
-Այսօր ինտերնետն իր մեջ պարունակում է 5 միլիոն տերաբայթ տվյալներ (1 տերաբայթը = 1024 գեգաբայթ): 
-Ամենօրյա ուղարկվող 250 միլիարդ էլեկտրոնային նամակների 81%-ը սպամ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել