Մեր հարևան ազերիների մամուլը ցնծության մեջ է...Ի շնորհիվ հանրաճանաչ ՊԱՐՍԻԿ գրող Նիզամի Գյանջևիի մենք իմացանք,որ Իսպանիայի և Ֆրանսիայի արանքում ծվարած,ընդամենը 468 քառակուսի կիլոմետր տարածքով և 78 հազար բնակչություն ունեցող Անդորա պետության առաջին վարչապետը անգրագետ և քաղկենի Օսկար Ռիբաս Ռեյգն է...Այս ծախու քաղաքական գործիչը այսօր այցելել է Գանձակում Նիզամիի դամբարանը և սև և սպիրակ ոչխարներին շատ հաճելի բաներ բարբաջել...Օրինակ՝ որ ԻՆՔԸ դեմ է,որ Նիզամիին համարեն ՊԱՐՍԻԿ գրող...Ո՜նց կլիներ...Մնացել էր որ հիմա ամեն մի նախկին թափթփուկ իր ուրույն կարծիքը հայտներ:Տեսնես քանի՞ կիլոգրամ խավիարով են սրան ազերիները գնել:Եթե մի հինգ կիլոգրամ էլ ավել տային կուրանար իր հորն ու մորը ու կդառնար՝ Օսկարլար օղլու Ռեյգիզադե...Երևի այս ազերիների խղճուկ անգրագետ զոհը չգիտի,որ գոնե Նիզամիի գերեզմանի գրառումները անցյալ տարի են փոխվել պարսկերենից թուրքերենի,որը ցույց է տալիս կովկասյան թաթարների էությունը և պատմությունը կեղծելու "արհեստը"...Զարմացած եմ,թե ինչպես մինչև 1993 թ.Ուրհելսի ԵՊԻՍԿՈՊՈՍԻ հովանու տակ ապրող քրիստոնյան Անդորայի ներկայացուցիչը կարող էր այսքան ցածրանալ՝ ստացած "30 արծաթի " դիմաց...
Հ.Գ.Ցավոք,նույն Իրանի մշակույթի նախարարությունը շատ քիչ է ուշադրություն դարձնում ազերիների կողմից իր մշակույթային ժառանգության նկատմամբ բավական հաճախակի դարձած ոտնձգություններին:Նույնն էլ վերաբերում մեզ և վրացիներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել