Մայդանից մի քանի հոգի դրոշները վերցրած պիտի գան Ֆերգյուսոն ու միանան Ֆերգյուսոնի ցուցարարներին; Մակ Քեյնն էլ պիտի գնա ելույթ ունենա ու ցուցարարներին սովորեցնի ավտոդողեր վառելը։

Իսկ եթե մարդիկ չեն հավանում ԱՄՆ կառավարության այս կամ այն քայլին դա երբեք չի նշանակում ար այդ մարդիկ ատում են ԱՄՆ-ին կամ էլ այդ երկրին չեն հավանում։ Ես ԱՄՆ քաղաքացի եմ; Սիրում եմ իմ այս նոր հայրենիքը իմ շատ սիրելի ու անուշ Հայաստանի չափ, սակայն ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի ներկա կառավարություննեին ու իրենց ձեռնարկումներին հավանություն չեմ տալիս: Գտնում եմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ հիմնովին պետք է փոխվեն աշխարհի այս հզորագույն երկրի իշխանություննեը որոնք իրենց կառավարման ընթացքում բազում սխալներ են թույլ տվել: Այդ սխալներից մեծ մասը արժեցել են հարյուր հազարավոր մարկանց կյանքները ողջ աշխարհով մեկ սկսած Աֆղանստանից, Իրաքով, Սիրիայով ու Ուկրաինայով ավարտված։ Իմ նման են մտածում հարյուր միլիոնավոր բնիկ ամերիկացիներ ովքեր ծայրահեղ դժգոհ են այս ներկա իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունից։
Իմ և միլիոնավոր այլ ամերիկացիների այս կարծիքի մեջ արգահատելի որևէ բան, եթե մեկնումեկը կտեսնի ապա պիտի ասեմ, որ այդ մեկնումեկը լուրջ մտավոր խնդիրներ ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել