Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ աշնանը, իհարկե, քաղաքական զարգացումներ տեղի կունենան, որովհետև պարզ է, որ ամբողջ նախկին խորհրդային միության քարտեզը դեֆորմացված է:

«Զարգացումները պետք է բոլորս հաշվի առնենք և պատրաստ լինենք արտահերթ փոփոխությունների, բայց դրա համար պետք է հասարակական պահանջը կազմակերպվի, իսկ կազմակերպողները պետք է լինեն նաև քաղաքական կառույցներ լինեն»,-այսօր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց նա:

Վերջինս պատասխանեց նաև հարցին, թե ինչ իրավիճակ է «Ժառանգություն» կուսակցությունում՝ ասելով. «Նախ, Ժառանգության դուռը բոլորի առջև է բաց, Ժառանգությունում Ձեզ կընդունի նաև Ստյոպա Սաֆարյանը: Ես պատվով եմ կրում իմ կուսակցական լինելը, ոչ միայն վստահում եմ, այլ կարծում եմ նաև, որ Ժառանգությունն ապացուցել է, որ արժանի է լինել քաղաքական կազմակերպություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել