Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ նոր մրցաշրջանում իր թիմը չի կարողանա մրցակցել «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ: Սիմեոնեն նշել է` առաջնային նպատակը եռյակում հայտնվելն է:

«Չեմ սիրում ստել, անկեղծ կասեմ` «Ատլետիկոն» չի կարող մրցակցել «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ: Մեր հիմնական մրցակիցները լինելու են «Սևիլիան», «Վալենսիան» և «Ատլետիկը»: Նոր մրցաշրջանում մեր առաջնային նպատակը լինելու է երրորդ հորիզոնականը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը շատ է փոխվել, և մենք պետք է կրկին սովորենք խաղալ: Այո՛, «Ատլետիկոն» Իսպանիայի գործող չեմպիոնն է, բայց նախորդ տարվա «Ատլետիկոն» չէ: «Բարսելոնան» և «Ռեալն» այլ մակարդակում են»,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել