Tert.am-ը գրում է.

Կյանքից հեռացած ամերիկացի նշանավոր դերասան Ռոբին Ուիլիամսի մարմինը դիակիզվել է: Նրա աճյունամոխիրը սփռվել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի վրա, հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով Ուիլիամսի մահվան վկայականը, որը նրա հարազատներին է տրվել օգոստոսի 20-ին: 

Ըստ աղբյուրի՝ դերասանին դիակիզել են մահվան հաջորդ օրը: 

Սան Ֆրանցիսկոյի թունելներից մեկը, որը ձգվում է «Ոսկե դարպաս» կամրջից հյուսիս՝ դեպի Մարինա շրջան, հնարավոր է անվանակոչեն ի պատիվ Ուիլիամսի: Ակտիվիստներն արդեն ստորագրահավաք են սկսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել