23 տարի առաջ, այս օրերին ութ նվիրյալներ ձեռնարկեցին Խորհրդային Միությունը փրկելու մի վերջին փորձ: Դժբախտաբար, նրանց փորձը չտվեց ցանկալի արդյունք:

Երկար կարելի է խոսել պատճառների մասին՝ գուցե խնդիրն այն էր, որ գործի գլուխ էր կանգնած մինչ այդ բացառապես մշակութային և արհմիութենական կառույցներ ղեկավարած մարդ, ով ասում էր, որ ՛՛եթե գոնե մեկ հոգի զոհվի՝ ապրել չեմ կարողանա՛՛, կամ որ գործընթացի շարժիչ ուժ հանդիսացող Խորհրդային բանակի գլուխ էր կանգնած Խորհրդային Միության 41 Մարշալներից ամենաանտաղանդը, կամ որ չգտնվեց մեկը, ով հենց իր ամառանոցում ձերբակալեր խռովարարների առաջնորդին, իսկ ավելի գլոբալ՝ քանի որ այլևս ողջ չէր այդ պետության իրական գինն իմացողներից, այն է՝ 1917 թվականի հեղափոխության ղեկավարներից և ոչ մեկը... Սակայն փաստ է, որ այս մարդիկ ցանկանում էին փրկել այն պետությունը, որի պահպանման օգտին հանդես եկավ բնակչության 78 տոկոսը: Ու երբ դա չհաջողվեց, նրանցից չորսը հրաժեշտ տվեցին կյանքին, քանզի չէին ցանկանում ապրել ոչ իրենց կերտած ու երազած երկրում:

Ասում են՝ ամենամեծ օգնությունը գալիս է հակառակ ճամբարից:

«Ցավալի է, որ գյուղերը դատարկվում են, դե հիմի մարդը չի կարողանում ապրի, ստեղծի, սովետմիություն չի, որ ամեն ինչը բերեն, լցնեն՛՛:

Մանվել Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել