Tert.am-ը գրում է.

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի շենքում կայացավ է մամլո ասուլիս, որի ժամանակ Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչներ Լևոն Ջուլֆալակյանը և Արայիկ Բաղդադյանի մամլո ասուլիսները, որի ժամանակ նրանք հայտարարեցին Ուզբեկստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը մեկնող Հայաստանի հավաքականների կազմերը, ինչպես նաև պատասխանեցին լրագրողների հարցերին։

Լևոն Ջուլֆալակյան. Ցանկանում եմ նշել, որ մեր մարզիկներ լավ են նախապատրաստվել մցաշարին: Բոլոր նախապատրաստական փուլերը հաջող ենք անցկացրել, իսկ վերջին ուսումնամազական հավաքը կանցկացնենք Երևանում, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը:

Պրն Ենոքյան(ՀՖԸ-ի փոխնախագահ) սպասվում է, որ Աշխարհի առաջնությանըզուգահեռ կայանալիք ՖԻԼԱ համաժողովում կորոշվի թե մենք մասնակցե՞լու ենք 2015թվականին Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին, թե ոչ...

-Հարց կբարձարացնենք ՖԻԼԱ-ում, որպեսզի լուծվի Հայաստանի մարզիկների Ադերբեջանում հանդես գալու հարցը: Եթե այնտեղ մենք պետք պարտադիր պետք է մասնակցենք, ապա թող ապահովեն անվտանգությունը: Եթե չմասնակցենք այդ մրցումներին, ապա կզրկվենք անչափ կարևոր վարկանիշային միավորներից: Եթե մեզ թույլ տան չմասնակցել և որի շնորհիվ միավորներ չենք կորցրնի, ապա անիմաստ է Բաքու մեկնելը:

Լևոն Ջուլֆալակյան. Ունենալով նման փորձ Բաքվում մասնակցության, ավելի լավ կլինի այնտեղ մրցաշարի չմասնակցել: Նման պայմաններում մասնակցելը լուրջ չէ, քանի որ մենք այնտեղ Աշխարհի առաջնության ենք մասնակցել և գիտենք, որ մեզ թույլ չեն տալու նորմալ գոտեմարտ անցկացնել: Սակայն, ատ կարոևր է, որ դրա համար չզրկվենք վարկանիշային միավորներից, հակառակ դեպքում պատրաստ ենք մեկնել Ադրբեջան։

-Պրն Բաղդադյան. Նշեցիք, որ 74 կգ քաշում մենք չունենք մասնակից: Ո՞րն է պատճառը:

 - Մենք ունենք լավ մարզիկներ, սակայն առայժմ նպատակահարմար չենք գտնում, որ նրանք մասնակցեն առաջնության: Ի տարբերություն 74կգ քաշի, մյուս քաշային կարգերում սպասելիքներ ունենք: Օրինակ, կարող էինք հայտավորել մի ըմբիշի, ով երկրորդ տեղն է գրավել, բայց պարտվել է Գրիգոր Գրիգորյանին` Հայսատանի վերջին առաջնությունում: Առայժմ նա դեռ պատրաստ է Աշխարհի առաջնությունում մասնակցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել