ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ սիրիական, ուկրաինական, և հնարավոր է, նաև նաև հայ-ադրբեջանական ճակատների բացումից հետո բնական է, որ Ռուսաստանը պիտի արձագանքեր: Իհարկե, խոսքը տվյալ դեպքում միայն հակընդդեմ պատժամիջոցների մասին չէ՝ պետք էր ավելի հեռու գնալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանում հիմա իշխանության գլուխ փափկամորթ մարդիկ չեն, ապա պետք էր սպասել, որ գործողությունները միայն պաշտպանությամբ չեն սահմանափակվելու:
Եվ դեպքերն իրենց չսպասեցրին: Այստեղ պետք է նշել, որ Ռուսաստանն այդ հարցում ունի բազմաթիվ պոտենցիալ դաշնակիցներ՝ առաջին հերթին ի դեմս լատինաամերիկյան պետությունների: Գաղտնիք չէ, որ այնտեղ վաղուց հոգնել են ամերիկյան հեգեմոնիայից: Ու եթե վերհիշենք, որ ԱՄՆ-ի ախորժակը 1962թ. զսպեց ոչ այլ բան, քան խորհրդային հրթիռների տեղադրումը Կուբայում, ապա ինչո՞ւ չկրկնել այդ փորձառությունը:
Ռուսաստանը այս տարվա օգոստոսից սկսել է վերականգնել ռազմատեխնիկական համագործակցությունը Կուբայի և Նիկարագուայի հետ: Կուբան իր աշխարհագրական դիրքով հիանալի հնարավորություններ է ընձեռում ինչպես ազդեցության ընդլայնման, այնպես էլ հարկ եղած դեպքում պայքարը հակառակորդի դաշտ տեղափոխելու առումով: Իսկ Նիկարագուան Չինաստանի օժանդակությամբ պատրաստվում է կառուցել Նիկարագուայի ջրանցքը, որը կդառնա այլընտրանք Պանամայի ջրանցքին: Իսկ այն, որ Չինաստանը գոնե Սիրիայի, բնական գազի շուկաների և ամերիկյան ազդեցության նվազեցման հարցերում Ռուսաստանի (նաև Իրանի) քողարկված դաշնակիցն է, աներկբա է: Դրան գումարվում է նաև այն, որ այդ երկրները ԲՐԻԿՍ կառույցի շրջանակներում համագործակցում են միջազգային առևտրի «ապադոլարացման» հարցերում:
Հասկահարվածը բավականին հզոր է: Թե ինչպես կհակադարձեն ամերիկացիները արդեն իրենց իսկ քթի տակ ընթացող դեպքերին՝ կերևա մոտ ապագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել