Պիտի Մեծավան գնայի։ Երեկ բզբզացի գուգլներում, երթուղիների ցանկը գտա։ Տեսա, որ Մեծավան գնացող տրանսպորտ կա, Տաշիր էլ... Տաշիրինն ավելի հարմար էր, քանի որ առավոտ 9:30 էր։ Հասկանալով, որ ինտեռնետի գրածներին պետք չի հավատալ, մի հատ էլ զանգեցի ավտոկայանի տեղեկատու, որտեղ ասացին, որ Մեծավանի երթուղի չկա, միայն Տաշիրն է և, այո, 9:30 է... Առավոտ ժամը 9:20 ավտոկայանում եմ, ասում են. «Ախպեր, Տաշիրինը մի 20 րոպե առաջ գնացել ա»։ Գալիս եմ դիսպետչերի մոտ, հարցնում եմ, հաստատում է. «Հա, շուտ էր լցվել, շուտ գնացին, բայց ոչինչ ժամը 11-ին Ստեփանավան գնացող կա»։ Դե կես ժամ էս կողմ, ժամուկես էն կողմ, ո՞վ ա տրանսպորտի ոլորտում ըտենց ստից բաների հետևից ընկնում։ Ամենախնդալուն էլ էն ա, որ ավտոկայանի սպասասրահում էկրաններ են կախած, որոնցից ուղևորին «ժպտում է» Մեծավանի երթուղին, որն իրականում չկա։

Հիմա մեկը հարցնի ավտոկայանի տնօրինությանը կամ էլ կապի ու տրանսպորտի նախարարությանը. ում տանձին ա ձեր էդ պոնտերը, եթե մեկ ա ավտոբուսը շարժվում է էն ժամանակ, երբ վարորդին է հարմար, ու ոչ թե գրածով։ Լավ, կհասկանայի 5-10-15 րոպե ուշանալը։ Բայց եթե կես ժամ շուտ ա տեղից պոկվելու ուրեմն մի գրեք ու մի ասեք, թե 9:30 ա, ասեք. «8:30-ից 9:30, երբ խելքներիս փչեց, կգնանք, դու էլ դե գլխիդ ճարը ոնց ուզում ես տես»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել