Ահա ևս մեկ տարի...

Շնորհակալ եմ , բոլորին բարեմաղթանքների և շնորհավորանքների համար: Գիշերը, երբ պարկում էի քնելու, հասկացա, որ ստացել եմ 500-ից ավելի շնորհավորանք: Ես դարձա 24 տարեկան ու զգացի իմ հարստության իրական չափը, այդ 500-ից ավելի շնորհավորանքներն են իրական հարստությունը, երբ մարդիկ քեզ հիշում ու շնորհավորում են: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին ու կփորձեմ մինչ 25 տարեկան դառնալը իրականացնեմ այն պահանջները ու խնդրանքները, որոնք բարեմաղթանքների մեջ հնչել են:

Բոլորը մտահոգություն են հայտնում եզդիների հարցով, բայց ոչ ոք տեղից չի շարժվում: Օբաման բարձր նոտայից խոսեց, բայց դե օդային հարվածներից այն կողմ չի անցնում, իբր թե տեսեք տեսեք ես օգնում եմ: Պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Այս ամենը եփել են Արևմուտքում թող հիմա էլ դեմն առնեն:

Եզդի կանայք ու աղջիկները հերոսական պայքարի են դուրս եկել և ամեն մեկը իր կարողացածի չափով մարտնչում է: Ապրեն, սա իրական պայքար է գոյության համար, չի կարելի նրանց չօգնել ու անտարբեր մնալ:

Եթե սխալվում եմ ուղղեք: Սևանա լճին հարող հողային տարածքները կարող են չէ՞ սեփական լինեն, բայց ինչ իրավունքով են մարդիկ ջուր մտնելու վրա գումար աշխատում, Սևանա լճի ոչ մի ջրային տարածք որքանով, որ ես եմ տեղյակ չի կարող սեփական լինել, այսինքն ջուրը սեփական չի: Ձեր հանգստավայր մտնելուց գումար վճարում ենք, այնպես, որ ջուրը մտնելուց հաստատ չպետք է վճարենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել