Որոշել եմ առայժմ քաղաքական թեմաներով գրառում չկատարել: Անիմաստ է… Նախ` քաղաքական կյանքի <<կարկառուն>> դեմքերը հանգստանում են էկզոտիկ լողափերում: Հանգստանում են, որ իբր աշնանը <<զամորսկի>> ճտեր հանեն: Հետո էլ հետաքրքրություն չկա, ու չկա առաջվա էնտուզիազմը…
Վարդգես Գասպարին այլևս չի պառկում աջ ու ջախ, պատճառաբանելով, որ փողոցները կեղտոտ են: Զարուհին օվկիանոսից այն կողմ վերապատրաստվելով` սպասում է բոսսերի հրահանգին, աշնան թեժությանն ու աշնան ճտերին: Ստյոպա Սաֆարյանն ինքնամաքրման, ժառանգական գեների ստուգման գործընթացի մեջ է, Րաֆֆին շփոթված: ՀԱԿ-իստները իհարկե դանդաղ, բայց հիմնավոր բարգավաճում են բառիս բուն իմաստով, իսկ դաշնակները կորցրել են հին ընկերներին ու ոչ մի կերպ չեն գտնում…
Դե իսկ <<Օրինաց երկիրը>> խաղալիք ատրճանակներով ընդդիմադիր-ընդդիմադիր է խաղում, թրծվելով ուսանողների հետ տեղային բնույթի մարտերում: ԲՀԿ-ն էլ առայժմ տրակտոր է քշում, <<կարտոլ>> բաժանում և սպասում, որ թագավորը հանգստից գա, իր թագավորական խոսքն ասի…
Ով մնաց?...Կարծես ոչ ոք…Հա’, կոմկուսը…Դե սրանք էլ արդեն հիմնավոր Հայաստանի պատմության թանգարանի էքսպոնատ են դարձել, իսկ Հնչակյանները այլևս հնչյուն չեն կարողանում արտաբերել…ՀՀԿ-ն էլ դաշտերում է`բերքահավաքի, գյուղացիների ձմերուկներն է հաշվում կամ էլ սահմաններում կամուֆլյաժով նկարվում:
Հա’, քիչ էր մնում մեր հանրապետության քաղաքական կյանքի խորհրդանշին մոռանայի` Հայրիկյանին: Հայրիկյանն էլ այս վերջին տարիներին այնքան տարօրինակ պատմությունների մեջ ընկավ ու այնքան հակասական պահեց իրեն, որ սկսեցին շատ-շատերը նրա մայրիկյանը հիշել…
Մի խոսքով`ճտերով, թե առանց ճտերի, թեժ աշնանով, թե ոչ` մեկ է նույնն եք բոլորդ, նույն սանդի կտավը ու ժաղովուրդն արդեն բոլորիդ լավ էլ ճանաչում է…
Այնպես, որ ռուսները մի լավ խոսք ունեին է, այ դրանից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել