Tert.am-ը գրում է.

Նյույորքցի վարսահարդար Մարկ Բուստոսը, ով ոսկե սիրտ ունի, իր միակ ազատ օրը՝ կիրակին, անցկացնում է աշխատելով, սակայն՝ ոչ վարսավիրանոցում:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ ամերիկացին անվճար սանրվածքներ է անում և սափրում անօթևաններին: Այս հուզիչ պատմությունը հայտնի է դարձել, երբ վերջինս իր հանգստյան օրերի զբաղմունքից լուսանկարներ է տեղադրել Instagram-ում:

Ամեն կիրակի Մարկն անցնում է փողոցներով և փնտրելով այնպիսի մարդկանց, ովքեր մազերը կտրելու կամ սափրվելու կարիք ունեն, անվճար ծառայություններ է մատուցում: 30-ամյա Մարկն այս գործով զբաղվում է 2012-ի մայիսից ի վեր:

Մարկին երբեմն ուղեկցում է ընկերուհին, ով անօթևաններից փորձում է պարզել, թե ինչ կցանկանային ուտել, և եթե որևէ պատասխան չի ստանում, ցանկացած ուտելիք է թողնում նրանց:

Ամբողջական ֆոտոշարքն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել