Hraparak.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը ներառվել է The Cultural Trip կայքի կազմած աշխարհի առավել կարևոր հիշատակի թանգարանների տասնյակի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ կայքում Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հետ ցուցակում տեղ են գտել Լեհաստանի Աուշվից-Բիրկենաուն (Auschwitz-Birkenau), Սենեգալի «Ստրուկների տունը» (House of Slaves), Ճապոնիայի Հիրոշիմայի խաղաղության հիշատակի թանգարանը (Hiroshima Peace Memorial Museum), Չիլիի Հիշատակի և մարդու իրավունքների թանգարանը (Museum of Memory and Human Rights): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել