Լավ տրամադրությամբ արթնանալուց րոպեներ անց վրա են հասնում քնկոտությունը, հոգնածությունն ու տրամադրության անկումը։ Ուրեմն ձեր կենցաղում շտապողականություն կա և պետքից վաղ եք արթնանում։ Այդ պարագայում չի օգնի ոչ աշխատանքային օրերն ամբողջությամբ քնած անցկացնելը։

Ուշ քնելու և շուտ արթնանալու հետևանքով միջինում մարդը կորցնում է քնի 40 րոպեն, ինչի հետևանքները երկարատև ազդեցություն են ունենում առողջության վրա։

Քնի կորուստը կարող է հանգեցնել շաբաթական 1-2 կգ-ով քաշի ավելացման, սովի մշտական զգացողության, «ներքին ժամցույցի» անսարքության, ինչը մեծապես նպաստում է օրգանիզմի ճարպակալմանը։

Բացի այդ տրամադրության տարերայնությունը զուգահեռվում է ինքնագնահատականի անկման հետ և խանգարում արդյունավետ աշխատելուն, այսինքն խոչընդոտում է նաև աշխահտանքային հաջողություններին։

Ի վերջո անխուսափելի է դառնում դիմադրողականության անկումը, մեծանում է շաքարախտով, սրտանոթային և այլ հիվանդություններով տառապելու հավանականությունը։

Թվարկվածից խուսափելու կոնկրետ միջոց են առաջարկում փորձագետները. ամեն օր քնել 22։00-ին, ծայրահեղ դեպքում գոնե 24։00 –ից շուտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել