Երկու օր է՝ հետևում էի սոցցանցերի քննարկումներին ու տարաբնույթ մեկնաբանություններին՝ սեռային ընտրության աբորտների վերաբերյալ, մասնավորապես՝ աղջիկ երեխաներին բացառելու հետ կապված: Անկեղծ՝ չէի ուզում ներքաշվել այս թեմայի մեջ: Բայց որոշեցի մի երկու խոսք ասել այս մասին: Հատկապես այն դեպքում, որ ես երեք զավակ ունեմ և բոլորն էլ՝ արական սեռի ներկայացուցիչներ: Որպեսզի չասեք «ձայնս տաք տեղից է գալիս»՝ շարունակեք կարդալ գրառումս:
Փորձեմ մի փոքր այլ կողմից մոտենալ խնդրին: Հատկապես սա թող ուշադիր կարդան նրանք, ովքեր ուզում են անպայման տղա ունենալ, որի արդյունքում՝ բացառում են մյուս սեռի զավակի՝ լույս աշխարհ ի հայտ գալը:
Տարիներ առաջ, որպես հոբբի՝ զբաղվում էի դեղձանիկաբուծությամբ: Ունեի տարբեր գույների և տեսակների դեղձանիկներ: Բնականաբար՝ ցանկանում էի բուծել առավել արժեքավոր տեսակներ: Բայց շատ դեպքերում, նույն տեսակին պատկանող երկու սեռի զուգավորողներ չէի ճարում: Ինչ էի՞ անում նման դեպքերում: Գտնում ու գնում էի բուծելու նպատակով ինձ համար ցանկալի տեսակին պատկանող էգ թռչուն: Նրան զուգավորում էի հնարավորինս ավելի մոտ տեսակի արուի հետ: Գիտե՞ք ինչու: Որովհետև ձվերից դուրս եկած ձագերից 3-ից առնվազն 2-ը իրենց գեներով ու արտաքին նմանությամբ կրում էին մոր ժառանգականությունը:
Ինչու՞ եմ սա ասում: Որովհետև մարդն էլ, ինչպես բնության մյուս բոլոր կենդանիները՝ նույն կերպ է կրում ժառանգականությունը: Պատահական չի, որ ժողովրդական խոսքն ասում է, որ երեխան քեռուն է նման: Եվ սա հիմնականում ճիշտ է: Եթե արտաքնապես էլ նման չլինի՝ ժառանգական շատ այլ հատկանիշներով ավելի շատ մայրական կողմի ժառանգականությունն է կրում, քան՝ հայրական տոհմի: Սրանով էր հնում պայմանավորված այն սովորությունը, որ հարսնացու ընտրելիս՝ խորությամբ, մինչև «7 պորտ» ուսումնասիրում էին ժառանգականությունը: Որ բացառեին վատ գեների ներթափանցումն իրենց տոհմ: Որովհետև լավ էին հասկանում, թե ավելի շատ ում է նման ու մոտ լինելու սպասվելիք ապագա ծինը:
Չմոռանանք, որ նախկինում տոհմերը մայրիշխանական էին: Սա մաքուր գենետիկ տոհմերն էին: Հետագայում այս ամենը փոխվեց, երբ ֆիզիկական ուժը դարձավ գերիշխող և դոմինանտությունն անցավ տղամարդուն, որով էլ տղամարդու տոհմանունը դարձավ ազգանուն: 
Բայց գեները սա չէին կարող հասկանալ ու շարունակում էին գործել «հին ձևով»՝ ժառանգականությունն ավելի շատ փոխանցում էին մայրերի միջոցով: Սա հասկանում են հրեաները, բոլորս գիտենք թե ինչպես են նրանք դիտում մարդու ազգային պատկանելությունը: Այո՝ մայրական կողմով:
Սա հասկանում էին նվաճող - տիրապետող վայրագ ստորին ցեղերը, որոնք, նվաճված ժողովուրդներից շատ չտարբերվելու համար՝ ենթակա ազգերից հարս ու կին էին ընտրում իրենց համար: Վառ օրինակը՝ մեր արևմտյան հարևան թուրքերը: 400-500 տարվա մեջ՝ մոնղոլոիդ ույգուրատիպ արտաքինից ձեռք բերեցին եվրոպական-մերձավորարևելյան արտաքին:
Ի դեպ, նկատել ե՞ք, որ շատ դեպքերում հայրենիքից դուրս ծնված խառնածին հայերի մեջ հայկական գիտակցությունն առավել ուժեղ է այն անհատների մոտ, ում հայկականությունը մայրական կողմից է: Չնայած ազգանունները կարող է հայկական չլինել: Սա պատահական չի: Չեմ ուզում վիճակագրական տվյալներ բերեմ այս հարցում, բայց անգամ հայտնի խառնածին անձանց կենսագրություններն ուսումնասիրելիս՝ սա ակնառու կտեսնեք:
Այնպես որ, տոհմի մասին «մտածող» տղայապաշտ հայրենակիցներ, եթե ուզում եք ձեր ժառանգականությունն ավելի հաստատուն լինի, քան ավելի՝ որպես ֆորմալ ձև պահպանվող ազգանունը՝ ՄԻ ՍՊԱՆԵՔ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ: Նրանց մեջ դուք ավելի կաք՝ քան տղաների:

Հ.Գ. Հա, «ձեռի հետ» էլ ասեմ, որ մի հատ էլ Նժդեհի «Առյուծածին մայրեր»-ը կարդաք, հաստատ չի խանգարի:

Հետ Հ.Գ. Ընդհանրապես երեխան երեխա է: Նախընտրելի է երկու սեռից էլ լինի ընտանիքում: Որ տղաները հիմնականում ազգանվան շարունակողը լինեն, իսկ աղջիկները՝ ժառանգականության:
Հա, բացի դա՝ եղբորը եղբայր է պետք, քրոջը՝ քույր: Հետևաբար, ընտանիքի երեխաների լավագույն կազմը կլինի առնվազն 2 տղա, թ աղջիկ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել