…ուշացա: Խուլ աղմուկը ասես գույներից զրկված թափառում է: Երթուղայինի ձայնը ինչ-որ մեղեդի հիշեցնելու միտումով է սլանում: Մարդիկ իրենց սովորույթի համաձայն թոքերն են ծխի տալիս: Բոլորը գործողության մեջ են, իրենց դրել են ինչ-որ «բայ»-ի տեղ, սլաքներ են պտտում: Մի տեսակ փոշոտ մտքեր, խարխուլ սալիկ, մուրացիկ ձեռքեր: Քրտնարտադրություն` երթուղայինում, խցանում` փողոցում, նոկաուտ եղածներ` արեվից: Սուրճի մրուրն է երգում, մարդիկ ապագայի երգեր շատ են սիրում: Չնայած, որ նրանք հավասար են ծնվել`անհավասար ապրելու տենդով տարված: Ինչ անել կամ ում... Գետնի տակ էլ կյանք կա: Մետրոպոլիտենում մարաթոյնան վազք, զգուշացումներ` հնամենի ձայնով, կոշիկներ` շարժասանդուխքով: Բոլորը շտապում են: Որտեղ եվ ինչու, իրենք էլ չգիտեն, ինչ անել, կամ... Մութուլույսի անջրպետը թավալվում է կանաչի վրա, միայն ջրցան մեքենան չի շտապում: Հարեւան պատշգամբում տարփանք, կրկին քրտնարտադրություն, այս անգամ կիրքն է գլխավոր դերում: Ուզում եմ վերանալ գրկումդ տաք, խոյանալ վերև ու զգալ, STOP` փողոցից փողոց անցնելիս է գրված, մահացու վայրում կամ կիսակրքոտ տարածքում բա նման բան կարելի է: Շնչառություն ու սրտի զարկ, տղա էս արի ու դիմացի: Նորից բարև: Անձրև ու արյուն, որոնք STOP են թելադրում… օրեր որոնք զուգադիպել են: Կրքածարավ, կիսահոգեխառն վիճակ: Դրսում դուրս է: Ամեն ինչից դուրս ուզում ես շտապել: կամ-եր: Արագաչափ սարքերն էլ մի կողմից են ժպտում, շտապողներին աչքով անում ու շտապելու համար գումար կորզում: Բազմակետը սկզբում: 
Արեգ Գրիգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել