1.Սև անցքերը շնորհիվ հզոր գրավիտացիայի, կլանում են գրեթե ամեն ինչ, անգամ լույսն ու նրա մասնիկները` ֆոտոնները:
2. Երկիր մոլորակին ամենամոտ Սև անցքը գտնվում է 1600 լուսատարի հեռավորության վրա:
3. Մեր գալակտիկայի ճիշտ կենտրոնում գտնվում է մինչ այս պահը հայտնի ամենամեծ Սև անցքերից մեկը, սակայն մեզ նրանից բաժանում է 30 000 լուսատարի հեռավորություն: 
4. Մի շարք գիտնականների կարծիքով Սև անցքերը կորցնում են իրենց քաշը ռադիացիոն ճառագայթման արդյունքում, հետևաբար այդ կերպ կարող են իսպառ ոչնչանալ:
5. Թեպետ Սև անցքերը կլանում են լույսը, որի արդյունքում էլ դրանք սև են երևում, այնումանեայնիվ պարզվում է, որ սև բառը այդքան էլ բնորոշ չէ նրանց: Հանդիպում են Սև անցքեր, որոնք ճառագայթում են էլեկտրամագնիսական ալիքներ, ի հակադրություն այն տեսակետի, թե միայն կլանում են:
6. Սև անցքերը նաև ձայն ունեն: Թեպետ տիեզերական վակուումը թույլ չի տալիս ձայնային ալիքներ որսալ, բայց հատուկ սարքերի միջոցով հնարավոր է լսել Սև անցք «ուղևորվող» տիեզերական մարմինների մասնիկների շարժի ձայնը, որոնք կլանվում են լույսի արագությամբ:
7. Սև անցքերը ոչ միայն կլանում են, այլև արտանետում: Մի շարք գիտնականների կարծքով մատերայի մասնիկները, սեղմվելով հզոր գրավիտացիոն ուժից, կարող են նաև Սև անցքից դուրս նետվել` առաջացնելով այսպես կոչված «Սպիտակ անցք»:
8. Մեր շրջակայքում գտնվող մատերիայի յուրաքանչյուր մասնիկ կարող է վերածվել սև անցքի` սեղմվելով իր ծավալից բազմակի անգամ փոքր ծավալի մեջ:
9. Սև անցքում մեր իմացած ֆիզիկայի օրենքները ընդհանրապես չեն գործում, քանի որ մեր գիտակցությունը չի կարողանում ընկալել, որ կարող են գոյություն ունենալ գրեթե 0 ծավալով, բայց անսահման մեծ քաշով մարմիններ:
10. Այս տիեզերական հրեշները անծայր Տիեզերքի բաղկացուցիչ մասն են և նրանց գործունեության արդյունքում «մեռնում» են աստղերը, գալակտիկաները, ժամանակը և տարածությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել