Քանի որ շատերն են խոսում այսօր արձանների թեմայով, Կասկադում ի հայտ եկած մի նոր անորոշության պատճառով, ես էլ անտարբեր չմնամ. Մենք այսօր հայտնվել ենք Անդերսենյան հայտնի հեքիաթի ծիրում ու մեզ պակասում են մանուկները, ովքեր կգոռան՝ Թագավորը մե՜րկ է: Բոլորը համատարած իրենց դնում են արվեստի գիտակների տեղ ու ինչ-որ մեկի անորոշ ու վերացական գիգանտիկ անճաշակությունները բերում տեղադրում Երևանի Կենտրոնում սեփականաշնորհած տարածքում: Մեր հարևաններին ծաղրելուց լավ ենք...օրինակ վերցնել է պետք, ցավոք. Մարդիկ պատերազմում պարտվել են, բայց իրենց հերոսների համար արձանապուրակ ունեն. ո՞ւր են մեր հերոսների արձանները... մեր հաղթա՛ծ հերոսների...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել