Մի անգամ «Սթրեսի կառավարում» դասընթացի ժամանակ դասախոսը բարձրացնում է ջրով բաժակը: Բոլորը սպասում են, որ կհնչի դասական հարցը. «Բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ»: Սակայն դասախոսը, ժպտալով, հարցնում է. «Կարո՞ղ եք ասել, որքան ծանր է այս բաժակը»: Պատասխան չհնչեց: 
Նա շարունակեց. - Բաժակի բացարձակ քաշն իրականում նշանակություն չունի, այն կախված է նրանից, թե որքան երկար ես կպահեմ այս բաժակն օդում: Մեկ րոպե կարող եմ հանգիստ պահել: Բայց եթե պահեմ մեկ ժամ, ապա ձեռքս կհոգնի և կթմրի: Իսկ եթե մեկ օր պահեմ, ապա ձեռքս կփայտանա: Ամեն դեպքում, բաժակի քաշը չի փոխվում, բայց որքան երկար եմ այն պահում, այնքան ավելի ծանր է նա դառնում ինձ համար: Հիմա եկեք պատկերացնենք, որ ջրով բաժակը մեր ապրումներն են: Որքան շատ եք դրանք պահում և որքան երկար եք դրանց մասին մտածում, այդքան ավելի վատ ձեզ համար: Եվ եթե ձեր ապրումների մասին շատ երկար մտածեք, ապա ձեզ փայտացած կզգաք և որևէ բան անել չեք կարողանա:

Հետևություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել