Սելեկտիվ աբորտների դեմ ֆլեշմոբին չեմ միացել ու նույնիսկ մտադրություն չեմ ունեցել: Ըստ իս՝ Հայաստանում արհեստական վիժեցումը պիտի օրենքով արգելվի և հավասարեցվի կանխամտածված սպանությանը: Սա չի նշանակում, որ «մարդասիրական» ու լիբերալ հովերով տարված իմ ընկերները հիմա ինձ կարող են «զինվորագրել» իրենց բանակ: Ասել եմ, ասում եմ ու ասելու եմ, որ ես խորապես ազգայնական մտածողություն ունեմ և խնդիրն այս պահին դիտարկում եմ բացառապես այդ տեսանկյունից: Անցանկալի հղիության ընդհատումը պիտի թույլատրվի միայն ու բացառապես այն դեպքերում, երբ պտղի մոտ հայտնաբերվում են անբուժելի ու ծանրագույն հիվանդություններ: Մնացյալ բոլոր դեպքերում երեխաները ՊԻՏԻ ծնվեն` անկախ նրանից, թե որքանով են ծնողները պատրաստ տեր կանգնել երեխային (էական չէ, թե երեխայից հրաժարման պատճառը սե՞ռն է, ծնողներ սոցիալակա վիճա՞կը, թե՞ կան սուբյեկտիվ կամ օբյեկտիվ այլ պատճառներ): Կա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը պարտավոր է հոգալ այդ երեխաների հոգսերը և այս դեպքում ոչ մի «լավ էլի, ձյաձյա ջան» տրամաբանություն լինել չի կարող: Խոսքը վերաբերում է Հայրենիք հասկացության ապագային, իսկ այն, ինչ դեմ է Հայրենիքին, դեմ է նաև Աստծուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել