Tert.am-ը գրում է.

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին տեղի ունեցած վթարի գործով քննություն է գնում, և վթարի մասնակից ՀՀ քաղաքացի Արսեն Խառատյանը դեռ վկայի կարգավիճակում է: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ վթարի արդյունքում մահացել է Արսեն Խառատյանի ավագ որդին՝ 13-ամյա Քոչար Խառատյանը և Վրաստանի երկու քաղաքացիներ
Վրաստանի ոստիկանությունը թույլ չէր տալիս Սամվել Խառատյանին հատել սահմանը, բայց ինչպես Արամ Գրիգորյանն ասաց, հյուպատոսությանը հաջողվել է համոզել նրանց թույլ տալ հորը մասնակցել որդու հուղարկավորությանը: «Նա երեկ անցել է սահմանը և հիմա Վանաձորում է, մեծ չարչարանքով կարողացանք համոզել, որ նրան թողնեն սահմանը հատել, քանի որ նրա նկատմամբ էլ «պրիտենզիաներ» կային: Վրացական կողմն ասում էր, որ քանի դեռ փորձաքննության արդյունքները չկան, իրավունք չունեն թողնելու: Բայց հաջողվեց նրանց համոզել մարդասիրություն ցուցաբերել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Խառատյանն առաջին իսկ կանչի դեպքում ետ կվերադառնա Վրաստան:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր հյուպատոսությունն արդեն Սամվել Խառատյանի համար փաստաբան է գտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել