Չենք խոսում պրոֆեսիոնալ վաշխառուների մասին, ովքեր ապրում են տոկոսներից ու ճշգրիտ ներդրումներից եկող եկամուտների հաշվին: Փոխարենը եկեք խոսենք սովորական քաղաքացիների մասին, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում պարտքով գումար են տալիս ուրիշներին: Ձեզանից պարտքով փող են ուզել. ինչպե՞ս ճիշտ պարտքով փող տալ և ինչպես ճիշտ ու ժամանակին մերժել: Պետք է պարզապես իմանալ պարտքով փող տալու երեք ոսկե կանոնները, որոնք կայանում են երեք հիմնարար հարցադրումներում, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում, դուք կպահպանեք ձեր փողերն էլ, վարկանիշն էլ, ընկերներին էլ:

1. Ձեր փողերն իրո՞ք անհրաժեշտ են ձեզ

Ազնվորեն տվեք ձեզ այդ հարցը ու պատասխանեք. արդյո՞ք ձեզ հենց հիմա, կամ էլ մոտ ապագայում պետք է այդ գումարը, որը քեզանից ուզում են: Օրինակ՝ ձեր ընկերը խնդրում էլ տալ իրեն բավականին մեծ գումար, որը դուք ունեք: Հաճախ այնպես է լինում, որ այն փողը, որ ձեր գրպանում միշտ կա, կարող է կյանքի ու մահի հարց լուծել ուրիշի համար տվյալ պահին:

Հնարավոր է, որ խնդրվող գումարը դուք կուտակել եք ժամանաի ընթացքում, գուցե անգամ պատահաբար՝ առանց որևէ կոնկրետ նպատակի և դուք դրանց կարիքը չեք զգում ձեր կկենցաղային հարցերը լուծելիս: Դրանք արձակուրդի համար հետ գցվող գումար չեն, կամ էլ ինչ որ այլ բանի համար հավաքվող փող, որն ուզում եք ձեռք բերել մի երկու ամսից: չէ, ուղղակի կուտակված գումար է, որը դուք հետ եք գցում «Սև օրվա» համար: Եվ հենց այդ գումարից էլ դուք կարող եք պարտք տալ ընկերոջը ասենք թե մեկ շաբաթով: Այ սա այն պահն է, որ պետք չէ շտապել. հստակեցնելով կոնկրետ թիվը, խոստացեք նրան, որ հետո կզանգեք ու կտեղեկացնեք նրան որոշման մասին՝ որքան էլ մոտիկ լինի նա:

2. Դուք պատրա՞ստ եք կորցնել այդ փողերը

Իսկ հիմա տեստ. միանգամից հաշվի ենք առնում այն հավանականությունը, որ դուք այդ փողերը այլևս երբեք հետ չեք ստանա: Արդյո՞ք կկարողանաք այդ դեպքում ամեն ինչ պահպանել այնպես, ինչպես կա, այդ թվում նաև ձեր ընկերությունը, եթե անգամ ընկերը չկարողանա վերադարձնել ձեր պարտքը: Արդյո՞ք չի տուժի ձեր կենսակերպը ու կյանքի որակը, նպատակները, վճարումների գրաֆիկը, աշխատանքային գրաֆիկը և այլն:

Տարբերակ 1. այո՛, ոչինչ չի փոխվի

Այդ գումարը ինձ չի սպանի ու եթե անգամ ընկերս չկարողանա երբևիցէ ինձ վերաադարձնել այդ թիվը, կամ էլ կվերդարձնի, բայց շատ ուշ, որովհետև ունի տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ դրա համար, ես պատրաաստ եմ նման զոհողության, եթե կարելի դա ընդհանրապես դա զահողություն անվանել: Իմ կյանքը չի փոխվի այդ գումարի կորստից կամ վերադարձից:

Տարբերակ 2. եթե նա չվերադարձնի գումարը՝ «կքաշի» ինձ

Ես չեմ կարողանա գնալ արձակուրդ, չեմ կարողանա ապառիկս վճարել… իսկ եթե ընկերոջս հանկարծ մի բան լինի ու էդ գումարը ընդհանրապես կորի, ապա կկորչեմ նաև ես, որովհետև կկորցնեմ ամեն ինչ:Բարդ չէ կռահել, որ եթե ձեզ մոտ երկրորդ տարբերակն է, ապա ոչ մի դեպքում չի կարելի այդ գումարը պարտքով տալ… անգամ մի երկու օրով ու անգամ ընկերջը:

3. Ո՞ր դեպքում է պետք չմերժել

Իմաստուններից մեկը այսպիսի փայլուն մի միտք է ասել. «Օգնիր արժանիին»: Դա ոչ միայն փողային հարցերին է վերաբերում, այլ առհասարակ՝ տարբեր կենսական հանգամանքներում: Կիրառելի է նաև այս փողային դիլեմայում: Ընկերը, ծանոթը, ընկերոջ ծանոթը, հարևանե… մի խոսքով, այն մարդը, ով դիմել է ձեզ պարտքով փողի խնդրանքով, կարող է լինել ով ասես, կարևորն այն է, որ դուք վստահ լինեք, որ գումարը տալուց, տալու եք այն իսկապես ԱՐԺԱՆԻ մարդու:

Արժանապատվություն ունեցող մարդն ինքը հոգ կտանի ու կաշվից դուրս կգա նրա համար, որ դուք չտուժեք իրեն օգնելով: Նա բարցիթողի վիճակ թույլ չի տա, կհաշվարկի բոլոր տարբերակները, որպեսզի ձեր լավությաան տակից դուրս գա: Նա առաաջին հերթին կգնահատի ձեր ջանքերը ու դուք դա իրոք կտեսնեք:

Ուստի եթե դուք զգում եք, որ դիմացինն արժանապատիվ մարդ է և դուք հասկանում եք մարդկանցից ու վստահ եք, որ չեք սխալվում տվյալ մարդու հարցում, ապա օգնեք առանց վարանելու, բայց եթե դուք կասկածներ ունեք, ապա վերադարձեք վերոնշյալ երկու հարցերին: Ու մերժելուց էլ ասեք ճիշտը, դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա: Այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել