Հաճելի է, որ ԱՄՆ դեսպանը խոսում է հայերեն, բայց ավելի լավ կլինի, որ հերթական անգամ մեզ չհավասարեցնի թշնամուն ու կոչով դիմի ոչ թե ԵՐԿՈՒ կողմին, այլ ամեն ինչին տա՝ իրական գնահատական: Այսինքն՝ սա լիներ կոչ ուղված հենց Հեյդարիչին ու կլիներ ավելի անկեղծ: Թե չէ երկու կողմը, ո՞րն է: Իրենք կրակում են՝ մենք պատասխանում: Դարձա՞նք կողմ: Ու սա էլ նպաստում է, որ նա նորից կրակի: Մտահոգ ե՞ք, ասեք՝ մենք գիտենք, որ դուք/ադրբեջանցիներ/ կրակում եք, հայերն էլ պատասխանում են, մի՛ կրակեք, որ չպատասխանեն, որ մարդ չմեռնի, որ սահմանը չդառնա Ադրբեջանում քաղաքական ուղաձիգ՝ սուլաթանական կայունություն պահպանելու միջոց, որ քաղբանտարկյալներ չլինեն...Մի խոսքով, այն ինչ որպես թեզեր տանում ու բաժանում եք բոլորին: Ստացվում է, որ այդ հարցերում էլ անկեղծության պակաս կա: Հա, մեկ էլ արժեր, որպես իրավիճակին տեղյակ մարդ, հանդես գաք միջնորդությամբ գերված ու ազգային պատկանելության համար սպանված ՀՀ քաղաքացու դիակը հետ տան հարազատներին: Էլի մի բան արած կլինեիք/մերոնք ուրացող չեն/, թե չէ սենց, որ ի՞նչ: Էլի ռուսի հետ մրցում եք, որ դուք է՞լ այստեղ կաք: Մեզ միջոց մի դարձրեք, դրա արդյունքն էլ Ուկրաինայում շատ լավ երևում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել