210-րդ անգամ ողջույն, կրկին ես եմ ՝ Հայկուհին ,  ու ես տանել չեմ կարողանում բոլորին ու ամեն ինչ : (...գրեթե...)
Դեռ փոքր տարիքից տանել չեմ կարողացել , երբ բոլորը նույն միտքն են ասում և բոլորին թվում է , թե նրանցից ավելի հասկացող ու խելացի գոյություն չունի : Իմ տարեկիցների մեծ մասին ժամանակին թվում էր , թե նրանք միայնակ ու կյանքից քշված աղջիկներ են , որ բոլորը նրանց պիտի խղճան , որ նրանք միակն են ու անկրկնելին.... իրենց անխելքությամբ : Բայց չէ՜ , բոլորը, հա՛ ,բոլորը կարծում են , թե նրանք ինչ-որ բանով յուրահատուկ են , նրանց բոլորին թվում է , թե դպրոցում դասերն անգիր անելով կդառնան խելացի , Հայաստանի բոլոր օգտակար հանածոներն օգտագործելով ՝ կդառնան գեղեցիկ , երեք անգամ մեծ գլխարկ դնելով ՝ կդառնան ավելի մոդայիկ : Մինչդեռ խելացի էլ չեն դառնում , առկա գեղեցկությունն էլ ոչնչացնում են , մոդայիկությունն էլ ու օրիգինալությունն էլ շպրտում են իրենք իրենցից ու այս աշխարհից : Ու գիտե՞ք , իմ ոչ այնքան երկար կյանքի ընթացքում ես հասկացել եմ մի բան. բոլորը պիտի անեն այն , ինչ ուզում են , պիտի երազեն այն ամենի մասին , ինչ ցանկանում են : Բայց իրական գեղեցկությունը պարզության մեջ է :Երբ մարդը ժպտում է ու անկախ քեզնից , քո տրամադրությունից ու տրամադրվածությունից այդ մարդու նկատմամբ ՝ դու  ուղղակի ժպտում ես : Ժպտում ես անկեղծության հանդեպ անկարողությունից Ուղղակի հավատում ես , որ երբեմն մարդիկ ավելին են ,քան փողն ու նախանձը : Ու ոչ թե գեղեցկությունը կփրկի աշխարհը , չէ ՜ , չկա նման բան : Անկեղծ մարդիկ ՝ իրենց անկեղծ ժպիտներով , բառերով ու ամենաանհավանական երազանքներով :
Դու գեղեցիկ ես քո պարզությամբ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել