Եթե Քրիստոսին եք պատկանում, նշանակում է՝ դուք Աբրահամի զավակներն եք և ժառանգելու եք այն, ինչ որ Աստված խոստացավ նրան։

Բայց իմացե՛ք նաև, որ ժառանգը թեև ամբողջ ժառանգության իսկական տերն է, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ անչափահաս է, չի տարբերվում ծառայից, քանի որ խնամակալների և հոգաբարձուների ձեռքի տակ է լինում, մինչև որ հասնի իր հոր որոշած ժամանակը։ Նույնն է նաև մեզ համար։ Քանի դեռ հոգևորապես անչափահաս էինք, բնության ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։ Բայց հիմա հարմար ժամանակը հասած համարելով՝ Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց մի կնոջից և ապրեց Օրենքի տակ, որպեսզի մեզ փրկի Օրենքի գերությունից և դարձնի Աստծու որդիներ։ Արդ որովհետև նրա որդիներն ենք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»։ Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 3:29-4:7)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել