Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում Էբոլայի վարակի ախտանիշներով հիվանդ է հոսպիտալացվել, հայտնում է gazeta.ru-ն՝ KTVU-ին հղումով:

Հիվանդը բուժման նպատակով ուղարկվել է South Sacramento Kaiser բուժկենտրոն: Նա հատուկ մեկուսացված հիվանդասենյակում է: 

Հաստատության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի աշխատակիցներն ու հիվանդները զերծ մնան Էբոլայով վարակվելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել