Կրոնը, հավատքը լրիվ այլ բան է, քան եկեղեցում մոմ վառելը, աղոթք մրմնջալը, երեսին խաչ հանելը…Անպայման ինչ-ինչ կանոնակարգին, արարողակարգին, կանոններին տուրք տալը,, ինչ-ինչ ուսմունքներին պատադիր հետևելը…
Դա, իմ կարծիքով, աշխարհում ամեն չբացահայտվածի և անշուշտ, անբացատրելիի զգացումն է…Պաշտամունքը չգիտակցված այն ուժի, որն ամուր պահում է տիեզերական օրենքները և պահպանում կենդանի արարածներին: Կանխազգացումը բնության մեջ այն ամենի, ինչին հասու չեն մեր զգայարանները, երևույթների այն անսահման ոլորտի, որն անկարող են տեսնել մեր մարմնի և հոգու աչքերը: Դա նաև մեր գիտակցության պայքարն է դեպի անվերջություն, հավերժություն և դեպի սահմաններ չճանաչող գիտություն ու սեր…Գուցե սրանք խաբուսիկ հույսեր են, բայց սրանք են, որ կյանքում առկայծել են տալիս միտքը ու կարծես թևեր տալիս թռնելու…Ապրելու, ստեղծագործելու, արարելու…Զգալու կյանքը նրա ողջ գեղեցկությամբ ու դժվարություններով հանդերձ…
Այս դեպքում իհարկե հավատացյալ եմ: Ու հավատում եմ Բարձրյալին` Տիրոջը, նրա Որդուն և Սուրբ Հոգուն…
Հավատում եմ այն ամեն լավին ու բարուն, որ կա մեր կյանքում: Այն ամեն լավին,որ մեր կյանքի իմաստն ու հիմքն է, առանց որի կյանքն անիմաստ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել