Հայերի ու ադրբեջանցի թուրքերի միջև կան բազմաթիվ նմանություններ։ Աշխարհի տարբեր ծայրերում հայերն ու թուրքերը շատ ավելի շուտ են մտերմանում, քան օրինակ հայերն ու վրացիները։ Բայց կա մեր մեջ ֆունդամենտալ տարբերություն, որում ժամանակ առ ժամանակ կրկին անգամ համոզվում եմ։

Ոչ մի ադրբեջանցի երբեք կարիք չունի արդարանալու ինքն իր առաջ, չեմ ասում այլոց, աշխարհի, այլ ինքն իր առաջ կարիք չունի արդարացնել հայ մարդու սպանությունը։ Ռամիլ Սաֆարովը ի սկզբանե տրամաբանական քայլ իրականացրած մարդ է շարքային ադրբեջանցու աչքերում։ Արտաքին աշխարհի առաջ օղուզները գիտակցում են, որ պետք է ձևը պահել (բացի արևմուտքի միլիարդները ուտող Ալիևի երևի), բայց սեփական «փակ համակարգում» հայի սպանության համար արդարացման կարիք ի սկզբանե չկա, քանի որ գործողությունը իրենց՝ թրքական տրամաբանության մեջ ամենատրամաբանական արարքն է։ Նույնի ապացույց է Կարեն Պետրոսյանի սպանությունը։ Կարիք չկա արդարանալու իրենց ձեռքում հայտնված հայի սպանության համար. քայլը այս ի սկզբանե արդար է, քանի որ խոսքը գնում է հայի սպանության մասին։

Երբ հետևում ես հակաթրքական ու հակահայկական տեսանյութերի արձագանքներին երկու կողմից էլ, հաճախ նման հայհոյանքներ են տալիս, վիրավորանքներ, հաճախ կիսաանգրագետ գրառումներ։ Բայց երբեք չեմ հանդիպել որևէ թուրքի սպանության նյութերում ծիծաղող հայերի, երբեք ոչ մի հայ իրեն թույլ չի տա շնորհավորի թուրքերին՝ նրանց համար որևէ ցավալի պատմական փաստը մեջբերելով։ Մինչդեռ շուրջ 15 տարի անընդմեջ թուրք-ադրբեջանական համացանցային պատերազմների ականատես լինելով հանդիպել եմ թե՛ շնորհավորանքներ Սումգաիթի ու հայերի ցեղասպանության կապակցությամբ, ծիծաղ սպանված Կարեն Պետրոսյանի, Մամիկոն Խոջոյանի, Մանվել Սարիբեկյանի մահվան մասին նյութերում և այլն։

Ու որպես գրածիս շարունակություն մեկ գրառում ադրբեջանցի այսօրվա հասարակության տիպիկ ներկայացուցչից, որը ընկերների փառաբանող գրառումների ներքո կոչ է անում սպանել հայ երեխաներին.https://twitter.com/517design/status/501840586672848896/photo/1

Այս ֆունդամենտալ տարբերությունը հաղթահարել երևի հնարավոր է մեծ ցանկության դեպքում, բայց այն ինչ անում են այսօր Ադրբեջանում իշխանությունը զավթած իշխանները հանցանք է ապագա սերունդների նկատմամբ՝ մեր ու իրենց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել