Երվանդ վրդ. Տեր-Մինասյանը խոսելով հայ եկեղեցում ՍՏԵՂԾՎԱԾ ՎԻՃԱԿԻ մասին, (1900-1910 թթ) հետևյալ եզրակացության է գալիս.
Ուր ամեն բան կա, բացի մխիթարությունից:

Իսկ այսօր ինչպիսին է մեր եկեղեցում Ստեղծված իրավիճակը, գրեթե չի տարբերվում:

Մեկս մյուսին օգնում ենք ընկած ժամանակ, թէ՞ այնքան ենք հարվածում, որ չկարողանա տեղից վեր կենա: Երբ մի եղբայր սայթաքում է արդյո՞ք ինչքան ուժ ունենք չենք ծիծաղում թաքուն, ինչու չէ նաև բացահայտ: Քրիստոս արդյո՞ք սրան է մեզ կոչել, թէ ընկածին բարձրացնել, հուսահատին քաջալերել, անարդարության զոհ դարցածին արդարացիորեն պաշտպանել: Արդյո՞ք եթե մենք այսօր այս վիճակին ենք հասնել, չի նշանակում, որ Քրիստոս որպես մեր հարաբերության ակունք ու հիմք, բացակայում է մեր մեջ: Նրա ներկա չլինելը միայն կարող է այսպիսի անմխիթար վիճակի տանել: Եթե Քրիստոսի շահը փնտրենք ու վեր դասենք ամեն շահից, ապա մխիթարությունը ոտք կդնի մեր հարաբերության մեջ, քանի դեռ ասում ենք, դա իմ գործը չէ, եթե խառնվեմ, ապա ես եմ վնասների ենթարկվելու, քանի որ չեմ ցանկանում վերադասի մոտ իմ բարձր տիտղոսը կորցնել, չէր որ դա քրտնաջան տարիների աշխատանք է, որի նպատակն է եղել միայն նրան դուր գալ ու վայելել նրա ամբողջ բարեհաճությունները, ապա ամեն բան անհույս վիճակի մեջ ենք թողնում ու մեր հարաբերությունները փողոցի մարդկանցից չի տարբերվելու: Երբ մեր միջի վատին դուրս հանենք, քանի որ նրա տեղը չէ Ավետարան բռնել ու քարոզել, ապա կմոտենանք Քրիստոսի սիրո ու խաղաղության Ավետարանին, եթե ոչ ապա քամի ենք բռնելու: Ոտակերությունը և քսմրտվելը հարիր չէ, այն մարդուն, ով Քրիստոսի ծառա է, այսինքն սպասավոր, դա ուղղակի սպանում է Քրիստոսին: Եթե նման արատների մեջ ենք, ապա ինչպես կամ ինչ երեսով պետք է ժողովրդին սեր, խաղաղություն ու քրիստոնեական արժեքների քարոզել, c’est simplement en vain : Լավ Օրիանակ լինելը, լավագույն միջոցն է հզոր ու դաստիարակված սերունդ ունենալու: Ժողովրդին ամեն բան գիտի հայ եկեղեցում ստեղծված ներքին կյանքի մասին ու շատ հաճախ նրանց հեռանալը այս ստեղծված մտահոգիչ վիճակն է: Չկարողանալով հաշտվել, պայքարել ու չգտնելով իր նմանին, լքում է կցկտուր: Ուստի երբ խոսում ենք, գոնե անենք ինչ խոսում ենք, ինչքանով որ ի վիճակի ենք, կտեսնեք թէ ինչ հաջողության կհասնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել