Տեսնես միայն ես եմ, որ անտանելի զայրացած եմ հայաստանյան բջջային օպերատորների վրա Տեսնես ի՞նչ էին մտածում, երբ որոշեցին մարդկանց մատուցել մի ծառայություն, որը դուրս է տրամաբանությունից... Վերցնում ես Վիվսելիդ քարտը տանում ես ասենք Բիլայնի գրասենյակ, ու վայրկյանների ընթացքում Վիվասելի բաժանորդից դառնում Բիլայնի բաժանորդ՝ առանց համարի կոդի փոփոխության: Կատարյալ անիմաստություն... Մարդիկ էլ բանից անտեղյակ զանգում են քեզ՝ անգամ չկասկածելով, որ ծառայության դիմաց գանձվելու է մոտ եռակի անգամ ավելի շատ գումար, քան իրենք նախատեսել էին: Իսկ մեր ժողովրդի ֆինանսական վիճակից ելնելով կարող ենք ասել, որ սա շատ մեծ խնդիր է: Այդ գումարն էլ խաչաձև խողովակներով հոսում է ուղիղ օպերատորների գրպանները: Վավերականության ժամկետի լրանալուց առաջ հարգելի օպերատորը 10 անգամ հաղորդագրություն է ուղարկում՝ հիշեցնելով, որ հաշիվը պետք է վերալիցքավորվի: Բայց երբ զանգում ես փոփոխված համարի՝ անգամ մի փոքրիկ հուշում չկա, որ օպերատորական մեքենաներն անխնա կուլ են տալու հաշվին եղած գումարը: Երևի այդպես է պետք, երևի դա է ճիշտը: Բայց ու՞մ համար է ճիշտ, սա արդեն հարց է... Խաբեություն խաբեության ետևից... Այսպիսի մանր բաներից սկսում ես կասկածել, որ մեր երկրում երբևէ ամեն ինչ իր տեղը կընկնի.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել