Այն, ինչ տեղի է ունենում եզդի ժողովրդի հետ Իրաքում դատապարտելի է: Հիմա էլ եզդիները դարձան «ՄԵԾ ԽԱՂԵՐԻ» փոքր զոհերը...Այս դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ այժմյան ՔԱՂԱՔԱԿԻՐԹ և ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ աշխարհը ոչնչով չի տարբերվում 20 դարի սկզբի՝ «ՄԱԿ և ԵԱՀԿ» չունեցող աշխարհին...Մենք՝ հայերս, շատ լավ ենք հասկանում մեզ համար բարեկամ եզդի ժողովրդի տառապանքները,որոնք հանդիպում են քաղաքակիրթ աշխարհի «լուռ» արձագանքին...
Այսօր, ԼՂՀ նախագահի մամլո-խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Ստեփանակերտը պատրաստ է ապաստան տրամադրել եզդի փախստականներին ԼՂՀ տարածքում... Շատ "հետաքրքիր" և միևնույն ժամանակ, բավական վտանգավոր հայտարարություն է..."Հետաքրքիրը" այս հայտարարության այն է, որ Ստեփանակերտը ձեռք է բերում կարճաժամկետ դիվանագիտական դիվիդենտներ և աշխարհին է ներկայանում որպես "քաղաքակիրթ" երկիր, որն ապաստան է տրամադրում փախստականներին: Սակայն սրա "վտանգավոր" մասը ավելի հեռահար է և հիմա անտեսանելի.. Իսկ եթե այդ կոչին ընդառաջ մի քանի հազար եզդիներ վերաբնակվեն Արցախում, ի՞նչ կլինի մի քանի տասնամյակ տարի հետո երկրի դեմոգրաֆիկ պատկերի հետ: Թե՞ մերոնք այդ մասին չեն էլ մտածում: Ժամանակին բոլորը մեզ բարեկամ էին... Բոլորին ուրախությամբ ընդունում ու պատսպարում էինք.. Իսկ վերջում պարզվեց, որ մեր իսկ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ մենք փոքրամասնություն ենք և "եկվոր": Ես ազգայնական հայացքներ չունեմ և դեմ չեմ եզդիներին, որոնց մեջ ունեմ բազմաթիվ ծանոթներ և ընկերներ... Բայց գտնում եմ, որ կոնկրետ ԱՐՑԱԽԸ պետք է բնակեցվի ՀԱՅԵՐՈՎ... Դ. Բաբայանը լավ կլինի այդպես ջանադրաբար Արցախ հրավիրի փախստական հայերին Իրաքից և Սիրիայից և ստեղծի այնպիսի պայմանններ, որպեսզի մարդիկ չլքեն իրենց պատմական հայրենիքը...
Հ.Գ. Հաշվի առնելով հայ ժողովրդի դառը ճակատագիրը, առաջարկում եմ մեր եղբայներին՝ ԵԶԴԻՆԵՐԻՆ, չլքել իրենց պատմական հայրենիքը (Հյուսիսային Իրաք) և պաշտպանել այն ամեն գնով... Իսկ օգնություն առաջարկողները լավ կլինի այն տրամադրեն ոչ թե այստեղ կամ եվրոպաներում, այլ հենց Իրաքում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել