Մեր ժողովուրդը համբերությունից բացի ուրիշ ոչինչ չունի, կարծես թե այդ համբերություն կոչվածը ծնվել է հայ մարդու հետ միասին ու այդպես էլ պետք է մնա հայի հետ մինչև մեռնելը, քարն անգամ չեր դիմանա այս արհավիրքներին ու մարտահրավերներին, ոչ երանի հային ծաղրող այդպիսի համբերությանը:
Բանից պարզվեց, որ մի քանի հազար տարի մեզանից գողացել են այն համբերության բաժակը, որ ունեինք մենք հայերով, ամբողջ խնդիրն էլ նրանում է, որ բացի այդ բաժակից հայերի համբերությունը ուրիշ բաժակի մեջ չի լցվում: Անհապաղ հայտարարվում է գտնել ինչ գնով էլ լինի այդ առեղծվածաին բաժակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել