Ինչպէս ամէն ազգ, նոյնպէս հայ ժողովուրդը կազմուած է գլխաւոր երեք տեսակից: Առաջին՝ Տիրապետողների հայրենասիրութիւնը. սրանք հայրենասէր են այնքան ժամանակ որքան որ նրանք կը տիրապետեն, կ՛իշխեն երկրին և ժողովուրդին վրայ: Երկրորդ՝ Դրամատիրական կամ Կապիտալիստական հայրենասիրութիւնը, ուր հարուստը կը հետապնդէ միմիայն իր շահը, և իր հայրենասիրութիւնը իր շահէն անդին չ’անցնիր: Երրորդ՝ Ժողովուրդին Հայրենասիրութիւնը, ուր ան կը սիրէ իր հողը, և իր կեանքն ու ապրուստը կապուած է հողին հետ, իսկ իր հոգին՝ հողի ճամբով և հողէն վեր նուիրականութիւններու:
Ազգասիրութիւնը արեան սէրն է, մինչդեռ հայրենասիրութիւնը՝ կոնկրետ իմաստով հողին սէրն է: Մէկը ազգի մը անդանմերուն իրարու հանդէպ ցուցադրած սէրն ու գուրգուրանքն է, իսկ միւսը՝ ազգին իր հայրենի հողին հանդէպ տածած սէրն է և գուրգուրանքը: 
Հայրենասիրութիւնը հայրենիքի, հողի սէրն է, իսկ հայրենաշինութիւնը՝ հայրենիքի շինութիւնն ու վերականգնումն է: Առաջինը՝ հոգեկան է, գաղափարական է, իսկ երկրորդը՝ իրական է, ֆիզիքական է: Երկուքն ալ պէտք են և անհրաժեշտ:

Բայց հայրենիքը՝ հիմն է ազգութեան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել