Հարավային Եմենի Հադրամաուտ ծայրամասում բնակվող կանայք ունեն բավականին հետաքրքիր հանդերձանք: Եվրոպացի ճանապարհորդները նրանց նմանեցնում են «կախարդների», քանի որ կերպարով ամբողջությամբ համապատասխանում են արևմտյան հեքիաթային հերոսուհիներին`«ведьма»: Հանդերձանքի կարևոր մասն է կազմում 50 սմ երկարության հասնող գլխարկը, որի ճոթից օդափոխման հատուկ փոքր անցք է արված: Աբայան դա սև երկար վերնազգեստն է: Այն հիմնականում սինթետիք որակի է, քանի որ էժան է: Նշենք, որ զգեստի ձեռքերի հատվածը առանձին է ամրանում:
Նման պայմաններում հանդրամաուտցի կանայք աշխատում են դաշտում և զբաղվում անասնապահությամբ:
Ճանապարհորդները հանդիպելով տվյալ կանանց` ուրախությամբ սկսում են նկարել, իսկ հադրամաուտսիք սարսափում են տեսախցիկներից: Նրանք տեսախցիկը համարում են «հարամ» և հաճախակի հարվածում «տգետ ճանապարհորդներին» քարերով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել