Միկրոպատերազմից դեռ 2 շաբաթ էլ չի անցել, բայց մեր հասարակությունը կարծես արդեն մոռանում ա դրա մասին ու առավել ևս, մոռանում ա դրա դասերի մասին: Իզուր, շատ իզուր, որովհետև էս մեր պետականության ու պետական համակարգի համար շատ կարևոր դաս էր, որից պետք է անել շատ կարևոր հետևություններ:

Օրինակ, մի էսպիսի բան հստակ ցույց տվեց միկրոպատերազմը. մինչ օրինակ Լֆիկը շարունակում էր առանց ֆակտուրայի լևի շաքարավազ մատակարարել խանութներին, իսկ որոշ պետական այրեր ոտուձեռ ընկած իրենց սիրասուն զավակներին էին օպերատիվ տեմպերով արտասահման տեղափոխում (նմաններն էլ կային ցավոք), այլ պետական այրեր ու ունևոր քաղաքացիներ այդ օրերին կարծես թեքվեցին դեպի զինվորն ու գյուղացին: Չեմ ուզում խորանամ առաջին կատեգորիայի մասին դատողություններով, դրանք մակաբույծներ են, որոնցից պետք է մաքրել պետության օրգանիզմը: Փոխարենը, եկեք խոսենք արդյունքների ու հետևությունների մասին:

Արդյունքը տեսանք: Գլոբալ՝ ազգային առումով, շատ կարևոր էր այն միասնականությունն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, որին ականատես եղանք: Քաղաքական գործիչների ու իշխանավորների առումով կարևոր էր այն դասը, որ երբ իրենք փոքրացնում են այն անջրպետը, որը գոյացել է վերնախավի ու զինվորի և զինվոր տվող ժողովրդի, իրանք շատ ավելի մեծ արդյունքների ու ժողովրդականության են հասնում, քան միլլիոնավոր դոլարների ընտրակաշառքներ բաժանելով ու երիտձրիակեր մանկալավիկների լեգիոնների միջոցով:

Հետևություն. առկա համակարգը ունի շատ թերություններ, բայց դրանք կարելի է շտկել ու շտկել հնարավոր է փոխշահավետ համագործակցությունով: Բանակցային լեզվով ասած՝ win-win մոդելով: Այսինքն, իշխանավորն ու ունևորը կարող է պարզապես ավելի մոտ լինել ժողովրդին ու ոչ թե ձևական, այլ գործնական քայլերով սկսի հոգալ ժողովրդի ու զինվորի հոգսերը ու որպես հետևանք, կստանա ժողովրդից այն վերաբերմունքն ու ժողովրդականությունը, որը երբեք չես ստանա ընտրակաշառքներով, ոպոպուլիզմով ու թանկարժեք իմիջմեյքինգով: Պարզ ասած, ժողովրդական իշխանություն դառնալը բարդ չէ, պետք է ուղղակի իրոք ժողովրդական լինել և դրա արդյյունքները հաճելի կլինեն ինչպես իշողների, այնպես էլ իշխվողների համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել