Հա, ես համարում եմ, որ եզդիներին վերաբնակեցնել Արցախում սխալ է: ՀՀ-ում լիքը եզդիական կիսադատարկ գյուղերը թողած, որն ա իմաստը տանել իրենց Արցախ:

Հա, բարեկամ ազգ են, հա լավ քաղաքացի են, բայց էլի եմ ասում, ինչ իմաստ կա տանել Արցախ, տուն սարքել, փող ծախսել, եթե նույնը կարելի է անել այստեղ մեզ մոտ շատ ավելի էժանով:

Մի հատ Արցախում վերաբնակեցվողների հարցերը մինչև վերջ լուծենք, հետո մնացածով զբաղվենք: Ընդհանրապես, եկեք Արցախը շենացնենք, ոչ թե տարանցիկ բնակավայր սարքենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել