Ուրեմն կա մի խումբ՝ թե՛ աշակերտներ, թե՛ ուսանողներ, թե՛ մեծահասակներ, որոնք կարծում են, թե առանց գումարի հնարավոր չէ սովորել բուհում, մասնավորապես, եթե անվճար ես սովորում, ուրեմն քեզ պիտի, կոպիտ ասած «քամեն»: Քավ լիցի, ես 4 տարի ԱՆՎՃԱՐ եմ սովորել (ո՛չ ղարաբաղցի եմ, ո՛չ հանրապետական :D), կրթաթոշակ եմ ստացել ու ոչ մի հավելյալ գումար չեմ տվել: 
Հետո կա մի խումբ, հիմնականում ուսանողների, որոնք իրենցից կրտսեր ուսանողներին իբր խորհուրդներ են տալիս, թե այս դասախոսն է վատը, այս առարկայից լուծարք կմնաս, այս մի դասախոսն է բոբո և այլն: Եվ ծիծաղելին այն է, որ այդ խմբի մեջ մտնում են հիմնականում հարսանեկան սանրվածքով ու տոնական դիմահարդարմամբ բուհ գնացող ուսանողուհիները, որոնք հետեպնդում են հիմնականում 2 նպատակ.
1. ցուցադրել իրենց նոր շորերն ու կոշիկները, որովհետև ուրիշ տեղ չունեն գնալու
2. կատարել ապագա ամուսնու որոնման աշխատանքներ
Ուստի բոլոր ուսանողներին, ապագա ուսանողներին խորհուրդ եմ տալիս չլսել ոչ մեկին՝ ո՛չ բարեկամի տղային, ո՛չ էլ ձեզնից բարձր կուրսերի երեխեքին ու սխալ կարծիք չկազմել բուհի ու ուսանողական կյանքի մասին: Ինքներդ անցեք այդ ճանապարհով ու դուք ձեր համար որոշեք լավն ու վատը:
Պիտի ուղղակի իմանաք ձեր իրավունքները ու սովորեք, սովորեք, սովորեք:
Ինչ-ինչ, բայց մեր օրերում ԳԻՏԵԼԻՔԸ տեղ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել