Tert.am-ը գրում է.

Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական բանակի ողջ անձնակազմին, 12 պետությունների մասնակցությամբ անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում հայ տանկիստների` աշխարհի փոխչեմպիոնի բարձր տիտղոսին արժանանալու, անհատական ու թիմային պայքարում բարոյակամային ու մասնագիտական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:  Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցնելու առթիվ հայկական տանկային անձնակազմերին ուղղված շնորհավորական ուղերձում։ 

«Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին: Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, ի տես ողջ աշխարհի, 19-20 տարեկան հայ զինվորները փայլուն կատարեցին տանկավարման ու կրակային դժվարագույն վարժությունները, հաղթահարեցին ամենատարբեր արգելքներ և դաշնակից ու գործընկեր բանակներում վերստին հարգանքով արտասանեցին Հայաստանի Հանրապետություն ու Հայկական բանակ անունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել